ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հարցով Փաշինյանը հակադարձել է Պուտինին
Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չի կարող շարունակվել։
«Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերի վերաբերյալ ես արդեն շատ թափանցիկ և հրապարակավ հայտարարել են Հայաստանի Հանրապետությունում, որ մենք չպետք է շարունակենք ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատվել», - նշել է Փաշինյանը։
Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը և Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունն ու ինքնիշխանությունը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մենք բազմիցս քննարկել ենք դա, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, բայց դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն խոսել է դրա մասին։ Եվ հիշում եք, մենք բազմիցս խոսել ենք այս մասին» - ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրներին՝ նշելով, որ 2022 թվականին ստեղծված կոնկրետ իրավիճակում կառույցի մեխանիզմները պետք է գործարկվեին, սակայն դրանք չեն գործարկվել, ինչը հանգեցրել է կողմերի միջև ներկայիս հարաբերություններին։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն «թղթե վագր է»․ Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ դուրս գալու հարցը «վերանայման սահմաններից դուրս է»։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի ավտոշարասյունը նկատել են Մոսկվայում
Փաշինյանն արդեն Ռուսաստանում է։ Հայաստանի վարչապետի ավտոշարասյունը նկատել են Մոսկվայի Կիևյան մայրուղում։ Տեսանյութում եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Բելառուսը չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է դրան, եթե իր նկատմամբ կիրառվի ուժի սպառնալիք։ Այս մասին հայտարարել է ե...
Հայտնի է, թե ովքեր են Փաշինյանի հետ մեկնել Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ ՀՀ վարչապետ Նիկոլ...