Իրանի նախագահը զգուշացրել է՝ ցանկացած արտաքին միջամտություն կբերի վտանգավոր հետևանքների
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացման միակ ճանապարհն Իրանի դեմ իրականացվող ագրեսիայի լիակատար դադարեցումն է։ Այս մասին նա նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը երբևէ չի ձգտել լարվածության կամ պատերազմի սրման, և պատրաստ է ավարտել հակամարտությունը՝ որոշ պայմանների պահպանման դեպքում։ Նա ընդգծել է, որ հատկապես կարևոր են հստակ երաշխիքները, որոնք կկանխեն նման գործողությունների կրկնությունը ապագայում։
Փեզեշքիանը նաև զգուշացրել է, որ ցանկացած արտաքին միջամտություն տարածաշրջանում ընթացող գործընթացներին կարող է բերել լուրջ և վտանգավոր հետևանքների։ Նրա գնահատմամբ՝ նման քայլերը կարող են ավելի խորացնել ճգնաժամը։
Իրանի նախագահը եվրոպական երկրներին խորհուրդ է տվել վերանայել իրենց քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները և առկա ռիսկերն։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։«Գիտե՞ք, թ...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...