Իրանի հետ պատերազմից հետո՝ ԱՄՆ-ն կվերանայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն G7 երկրների գործընկերների հետ բանակցությունների ընթացքում առաջարկել է նրանց մասնակցել Հորմուզի նեղուցում անվտանգության միջազգային նախաձեռնությանը՝ Իրանի հետ հնարավոր ռազմական գործողությունների ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուբիոն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ չէ գործընկերների աջակցությունը նեղուցի բացման համար, սակայն Վաշինգտոնը շահագրգռված է, որ G7 երկրները միանան միջազգային ծովային կոալիցիային հետագա փուլում։
Նշվում է, որ խոսքը վերաբերում է ինչպես նավերի ուղեկցման, այնպես էլ տարածաշրջանում միջազգային ներկայության ապահովման հնարավորություններին։ Այդ քայլը, ըստ ամերիկյան կողմի, պետք է ցույց տա, որ Հորմուզի նեղուցը չի գտնվում Իրանի լիակատար վերահսկողության ներքո։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն կվերանայի իր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Իրանի հետ պատերազմից հետո։
«ՆԱՏՕ-ն օգտակար է Վաշինգտոնի համար, քանի որ թույլ է տալիս նրան զինվորներ և ռազմական տեխնիկա տեղակայել Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, բայց եթե դաշինքը սահմանափակվում է միայն նրանով, որ Միացյալ Նահանգները պաշտպանում է Եվրոպային, իսկ վերջինս անհրաժեշտության դեպքում մերժում է Վաշինգտոնին բազաների օգտագործման հարցում, ապա դա լավ համաձայնություն չէ»,- ասել է Ռուբիոն:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։«Գիտե՞ք, թ...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...