Թեհրանն ունի իր հաշվարկները․ Արաղչին՝ բանակցությունների մասին
Իրանը դեռևս որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ և չի ուղարկել պատասխան Վաշինգտոնի ներկայացրած առաջարկներին։ Այդ մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ Իրանի ներսում որևէ առանձին կողմի հետ բանակցություններ չեն ընթանում, իսկ հաղորդագրությունների փոխանակումն իրականացվում է բացառապես ԱԳ նախարարության միջոցով։ Միաժամանակ, ինչպես նշել է Արաղչին, պահպանվում են շփումները նաև ուժային կառույցների միջև։
Նախարարը հավելել է, որ հաղորդագրությունների փոխանցումը կատարվում է սահմանված ընթացակարգով՝ կառավարության միջոցով և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի վերահսկողության ներքո։ Նա նաև նշել է, որ Թեհրանը պատասխան չի ուղարկել ԱՄՆ-ի 15 առաջարկներին և չի ներկայացրել ոչ հակադարձ նախաձեռնություններ, ոչ էլ որևէ նախապայման։
Արաղչիի խոսքով՝ բանակցությունների հարցով վերջնական որոշում առայժմ չկա, քանի որ Թեհրանն ունի իր հաշվարկներն ու մոտեցումները։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ, իր գնահատմամբ, պատերազմի ավարտի համար անհրաժեշտ պայմանները հստակ են։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։«Գիտե՞ք, թ...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...