ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա Ձեզ համար Նիժնի Տապռի գեղը չի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտմանը և հրապարակված խոսակցությանը։
Հանրությունը երեկվանից քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած բացահայտումը, որտեղ ցուցադրվում է Տաշիր Սամոյի կողմից կազմակերպված ընտրակաշառքների ցանցը։ Այս թեմային վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իր տելեգրամյան էջում՝ առանձնացնելով մեկ կարևոր հանգամանք։
«Ձայնագրության մեջ խոսող անձանցից մեկը ասում է հետևյալը․ «Ինչքան որ արել եմ քյասար, քեզի հալալ լինի, բայց էդ 180 հոգին ես կտամ ուրիշին», մյուսն էլ ասում է․ «Ախպերս, ինչ տվել ենք քեզի, տուր Կամո ձյանը թող բերի, էդ 180-ն էլ տար տուր ՔՊ-ին, թող տան քեզի», մյուսն էլ պատասխանում է․ «Ես ՔՊ-ին չունեմ տալու, ես գիտեմ՝ ումը կտամ»։
Սա, ըստ Փաշինյանի, կարևոր խոսակցություն է և բացահայտում է պատերազմի եռագլուխ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան կուսակցության վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Նրա խոսքով՝ նրանց համար մարդը ապրանք է, որը կարող են փաթեթավորել խմբով և մատակարարների միջոցով որոշել՝ չտալ Սամոյին, այլ տալ Ռոբին կամ Գագոյին։
Մանրամասները` տեսնայութում:
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը դատարանը մերժեց
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում էր ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու մասին ՀԾԿՀ որոշումը՝ նշելով, որ Հանրա...
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...
Ինչ է պահանջել դատախազությունը Բագրատ Սրբազանից
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2017 թվականին Բագրատ Սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարած...
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամե...