Քամու ուժգնացում, թաց ձյուն, անձրև. առատ տեղումներ են սպասվում
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` տեղումները լեռնային գոտիներում կդտվեն գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։
Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում նույնպես այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մա...
Վաղվանից Երևանում բեռնատարների համար նոր ժամային սահմանափակում կգործի
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ վարորդներ, վաղվանից սկս...
Կեղտի կուտակման, թունավոր նյութեր․ Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Ոսկու մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) ֆյուչերսների գինը ապրանքային շուկաներում նվազել է։ «APA -Economics»-ը, հղում անե...
