Ֆիցոն պահանջել է՝ ԵՀ-ն դադարեցնի քաղաքական խաղերը Զելենսկու հետ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Եվրահանձնաժողովին կոչ է արել դադարեցնել, իր ձևակերպմամբ, «քաղաքական խաղերը» և նպաստել «Դրուժբա» նավթամուղի աշխատանքի վերականգնմանը։ Նա հայտարարել է, որ Բրյուսելը պետք է համոզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն թույլատրել եվրոպացի մասնագետների մուտքը ենթակառուցվածք՝ այն տեղում ուսումնասիրելու նպատակով։
Ֆիցոն այս հայտարարությունն արել է Սլովակիայի և Չեխիայի կառավարությունների համատեղ նիստից հետո։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է գործուղել տեսչական խումբ, որը կստուգի նավթամուղի վիճակը և հնարավորություն կտա վերականգնել դրա աշխատանքը։
Ավելի վաղ, Սլովակիայի վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին մեղադրել էր Զելենսկու հետ դավադրություն ծրագրելու մեջ՝ կապված «Դրուժբա» նավթամուղով նավթի փոխադրման դադարեցման հետ։ Նա նաև ակնարկել էր, որ հետաքրքրվածություն չի ցուցաբերվում տեղում ստուգում կազմակերպելու հարցում, մինչդեռ հենց ենթադրյալ վնասվածքներով էր Կիևը բացատրել տարանցման դադարեցումը։
Ֆիցոյի ներկայացմամբ՝ Եվրահանձնաժողովը չպետք է ձևացնի, թե չի կարող ազդել իրավիճակի վրա։ Նրա գնահատմամբ՝ եվրոպական ինստիտուտները բավարար լծակներ ունեն, որպեսզի ապահովեն տեսչական առաքելության մուտքը և «Դրուժբա» նավթամուղի շահագործման վերականգնումը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։ «Գիտե՞ք,...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...