Ալեն Սիմոնյանը կարգադրագիր է ստորագրել. ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ազատվում է պաշտոնից
Ապրիլի 1-ից Վարդան Հարությունյանն ազատվում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Վ. Հարությունյանի 2026 թվականի մարտի 30-ի դիմումը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրել է 2026 թվականի ապրիլի 1-ից Վարդան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Գիտե՞ք, թե դուք ինչու եք ջախջախվելու. Հարությունյանը՝ Կարապետյանին
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ում սքրինշոթ է հրապարակել և գրառում կատարել։«Գիտե՞ք, թ...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...