Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցինիկ սուտ է. Փաշինյանը՝ «եռագլուխ կուսակցության» պնդումների մասին

Alya B. 1 րոպե 233 դիտում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցինիկ սուտ է. Փաշինյանը՝ «եռագլուխ կուսակցության» պնդումների մասին

«Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան պատերազմի եռագլուխ կուսակցությունը փորձում է համոզել, որ 2024-2025 թթ. առաջ, նաև 2018-ից առաջ մենք ունեցել ենք խաղաղություն: Այս պնդումը ցինիկ սուտ է»,- այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անկախությունից ի վեր և 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք հարյուրավոր զոհեր և էականորեն մեծ թվով վիրավորներ:


«Նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում...2025 թվականը առաջին օրացույցային տարի է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգությունների հետևանքով չենք ունեցել զոհեր ու վիրավորներ: Գործնականում զոհեր ու վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի մարտից: Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված, նաև դե յուրե ամրագրում ունի՝ 2024թ․ երկու երկրների սահմանազատման հարցերի հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգերի ընդունումը, որ երկու երկրների փոխվարչապետերը ստորագրեցին, և համապատասխան ընթացակարգերով այդ փաստաթուղթը վավերացվեց՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ: Ահա այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում են պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է վարչապետը՝ հավելելով. «Գալիս է ժամանակը, և այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ ՀՀ քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը»:

Ավելին՝ տեսանյութում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250