Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա. Ռուբինյանը` Նարեկ Կարապետյանին
Տեսա, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավարի որդին և միաժամանակ ռուսաստանցի օլիգարխի զարմիկը հրապարակայնորեն հայտարարել է, որ ինչի վրա մարդիկ ուզում են գրազ գան, որ ընտրություններից հետո իրենց ձայնը չեն տալու այլ մարդու, այլ տալու են Սամվել Կարապետյանին՝ որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Հրապարակայնորեն ընդունում եմ գրազի առաջարկը և պնդում եմ, որ նրանք ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, նույնիսկ եթե հավաքեն 100% քվե, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին՝ որպես հաջորդ վարչապետ, այլ մեկ այլ անձի։ Գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա։ Պայմանը հետևյալն է՝ եթե նրանք պարտվում են, 1 միլիարդ դոլարը անմիջապես մուծում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, այսինքն՝ փոխանցում են ժողովրդին։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են գրեն, կանեմ, նույնիսկ եթե գրեն՝ ինքնասպան եղիր, ինքնասպան կլինեմ։ 12 ժամ եմ տալիս հրապարակայնորեն հաստատելու համար գրազը։ Եթե մինչև երեկո չհաստատեն, կարձանագրեմ, որ նրանք օդ են, ինչպես իրենց բոլոր ասածները»,- ասել է Ռուբինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք` քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ասել է. «Մեր ուժն իր ձայնը տալու է Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետի: Ով կասկածի, ասեք Նարեկը գրազ է գալիս, ինչ գրազ ուզում են, թող ասեն, ու գրազն էլ դուք կվերցնեք հաղթելուց հետո»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ հայցը դատարանը մերժեց
«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն դատարանում վիճարկում էր ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու մասին ՀԾԿՀ որոշումը՝ նշելով, որ Հանրա...
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...
Ինչ է պահանջել դատախազությունը Բագրատ Սրբազանից
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2017 թվականին Բագրատ Սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարած...
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամե...