Ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի. Նիկոլ Փաշինյան
Ոստիկանությունն իր պարտականությունները կատարելու համար լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի։ NEWS.am–ի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցու տեղի ունեցած միջադեպից հետո երկու երիտասարդին ուժով բերման ենթարկելու մասին։
Այլ հարցերի Փաշինյանը չպատասխանեց։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցականների հետ Սուրբ Աննա եկեղեցում մասնակցել է պատարագի: Պատարագի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, ներկաներից մեկը փորձել է հարվածել վարչապետին, սակայն թիկնապահները կանխել են միջադեպը:
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը՝ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին
Ալեն Սիմոնյանը անդրադարձել է այսօր եկեղեցում տեղի ունեցած միջադեպին՝ ներկայացնելով իր գնահատականները։«Գալիս դոշ են ծեծու...
ՔՊ-ից նոր տվյալներ․ հրապարակվել են վարչապետի թեկնածուի արդյունքները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները. Փաշինյ...
ՔՊ-ն հրապարակեց արդյունքները․ ովքեր են առաջատարները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է թեկնածուների ընտրության բոլոր քվեաթերթիկների հաշվարկի նախնական ար...
ԱՄՆ-ում զանգվածային բողոքներ՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության
ԱՄՆ-ում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացվել՝ ընդդեմ Դոնալդ Թրամփի քաղաքականության և Իրանի պատերազմի։ Երկրի տարբեր քաղա...