«Թակիր իմ դուռը» սերիալի աստղին ձերբակալել են թմրամիջոցների գործով. ԶԼՄ
Թմրամիջոցների օգտագործման գործով հետախուզվող թուրք դերասանուհի Հանդե Էրչելին Ստամբուլի օդանավակայան ժամանելուն պես ձերբակալել են, և նա թմրամիջոցների թեստ կհանձնի, հայտնել է Cumhuriyet թերթը։
«Հայտնի դերասանուհի Հանդե Էրչելը ուրբաթ վերադարձել է Ստամբուլ։ Նրան ձերբակալել են օդանավակայանում, և նա արդեն դատարանում ցուցմունք է տվել։ Այժմ նրան տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության վարչություն՝ թմրամիջոցների թեստեր հանձնելու համար»,- հայտնել է թերթը։
Նույն գործով ձերբակալված գործարար Հաքան Սաբանջին հայտարարել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր նախկին ընկերուհին՝ դերասանուհի Հանդե Էրչելը, երբեք թմրամիջոց չեն օգտագործել, հինգշաբթի հայտնել է Sözcü թերթը։
Դատարանը հինգշաբթի որոշել է թմրամիջոցների օգտագործման կասկածանքով ձերբակալված 14 անձանցից չորսին կալանավորել, ևս երկուսին տեղավորել տնային կալանքի տակ, իսկ մնացածները, այդ թվում՝ Թուրքիայի ամենահարուստ դինաստիաներից մեկի անդամներ Սաբանջի եղբայրները, ազատ են արձակվել երկրից չբացակայելու արգելքով։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր. «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Հարգելի բաժանորդներ, Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վ...
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկա...