Մարկ Ռյուտեն խոսել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության մասին
ՆԱՏՕ-ի 2025 թվականի տարեկան զեկույցում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասին՝ այն գնահատելով որպես դաշինքի անվտանգության համար կարևորագույն նշանակություն ունեցող տարածաշրջան։ Փաստաթղթում նշվում է, որ տարածաշրջանը շարունակում է կրել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի ազդեցությունը։
Զեկույցի հիմնական կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված «նշանակալի առաջընթացին»։ Դաշինքը ողջունել է 2025 թվականի օգոստոսին տեղի ունեցած խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ այն համարելով հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված վճռորոշ քայլ։ ՆԱՏՕ-ն նաև պատրաստակամություն է հայտնել խորացնելու երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ։
Վրաստանի մասով նշվում է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Դաշինքը վերանայել է համագործակցության առաջնահերթությունները։ Թեև որոշ ծրագրեր վերափոխվել են, ռազմական ոլորտում փոխգործակցությունը շարունակվել է, ինչի վկայությունն են մայիսին անցկացված հաջողված զորավարժությունները։ Թբիլիսիում գործող ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը շարունակում է ակտիվ գործունեությունը տարածաշրջանի երեք գործընկերների հետ։