Հայաստանը դիմել է Վրաստանին՝ կտեղափոխվի գազատարի 5,5 կմ հատվածը
Վրաստանը և Հայաստանը կապող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի Հայաստանի խնդրանքով։ Համապատասխան հայտը արդեն ներկայացվել է Վրաստանի բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վերահսկողության դեպարտամենտ։
Փաստաթղթերի համաձայն՝ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը պայմանավորված է հայկական կողմի խնդրանքով, քանի որ գազատարի հայաստանյան հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում և 90-ականներին ականապատվել է։
«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հեռացնել ականապատված գոտուց և կառուցել նոր գազատար՝ անվտանգ հեռավորության վրա»,- նշված է տեղափոխման հիմնավորման մեջ։
Խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետրով և կմիանա հայկական կողմից կառուցված նոր հատվածին։
Վրաստանից Հայաստան եկող խողովակաշարը բնական գազի մատակարարման հիմնական երթուղիներից է։ Հայաստանը ռուսական գազը ստանում է վրացական տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նպաստելով...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հորմուզի նեղուցը բաց է անվտանգ միջազգային նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրան...