Հարվածները ոչ միայն կուժեղանան, այլև կընդլայնվեն․ Իսրայելի ՊՆ
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկիրը մտադիր է ուժեղացնել և ընդլայնել իր ռազմական գործողություններն Իրանի դեմ՝ ի պատասխան շարունակվող հրթիռային հարձակումների։ Նրա խոսքով՝ գործողությունների շրջանակը կներառի նոր թիրախներ և ոլորտներ, որոնք առնչվում են ռազմական կարողությունների ձևավորմանը։
Կացը նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին իրանական կողմին նախապես զգուշացրել են՝ դադարեցնել Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ հրթիռային հարվածները։ Սակայն, ինչպես ընդգծել է նախարարը, այդ կոչերին չեն արձագանքել, և հարձակումները շարունակվում են։
Այս պայմաններում, ըստ նախարարի, Իսրայելի բանակը կխորացնի իր գործողությունները՝ թիրախավորելով այն ենթակառուցվածքները և ռեսուրսները, որոնք օգտագործվում են Իսրայելի դեմ ռազմական միջոցների ստեղծման և կիրառման համար։
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ձեռնարկվող քայլերը պայմանավորված են անվտանգային իրավիճակով և ուղղված են քաղաքացիական բնակչության պաշտպանությանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նպաստելով...