Արցախցիները «չեն կռվել», բայց «չկռված» ՊԲ հրամանատարը ծառայում է ՀՀ ԶՈւ-ում. Աբրահամյան
Եթե 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ պատերազմական գործողություններից հետո «չկռված» պաշտպանության բանակի հրամանատարը շարունակում է ծառայել Հայաստանի զինված ուժերում։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Խոսքը վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների, մասնավորապես իշխող ուժի առաջնորդի կողմից հնչեցված այն մոտեցմանը, թե արցախցիները «փախել են»։ Սա կարող է նշանակել երկու բան. կամ Նիկոլ Փաշինյանը ստում է և հերթական անգամ ապատեղեկատվությամբ փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր են այն իրավիճակները, երբ զինված ուժերում ծառայում են մարդիկ, որոնք իր գնահատմամբ փախածներ են։ Կարծում եմ՝ երկու դեպքում էլ իշխանությունը որևէ արդարացում ներկայացնել չի կարող»,- նշել է նա։
Անդրադառնալով որդեկորույս ծնողների և անհետ կորածների հարազատների բողոքի ակցիաներին՝ Աբրահամյանը շեշտել է, որ անհետ կորած հայրենակիցների հարազատների, ընտանիքի անդամների, տարբեր գործիչների և հասարակական կազմակերպությունների՝ խորհրդարանում ունեցած հանդիպումների հիմնական պահանջը 44-օրյա պատերազմի զեկույցի հանրայնացումն է, քանի որ պատերազմի ավարտից հետո, երբ էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, իշխանությունները մարդկանց խոստացել էին զեկույցի միջոցով արձագանքել, հստակ նշել պատերազմի պատասխանատուներին ու մեղավորներին և ռազմական տարբեր դրվագների վերաբերյալ տալ հստակ գնահատականներ։
«Հիմա ունենք մի իրավիճակ, երբ այդ զեկույցը պատրաստվել է, դրա իրավական վիճակի հետ կապված նույնիսկ իշխանության ներսում է բավականին հակասական և բարդ իրավիճակ ստեղծվել, այս պահին այդ զեկույցը ունի արխիվացվածի կարգավիճակ»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
ԱՄՆ ԶՈՒ-ն կոչ է արել Իրանին թողնել իրենց դիրքերը
ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պա...
Նավթի գներն աճում են՝ ավելացնելով Ռուսաստանի շահույթը
Մերձավոր Արևելքում, հատկապես Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին, նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ նպաստելով...