Մեր քաղաքականությունն է՝ շարունակել դիմադրությունը. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի ներկայիս քաղաքականությունը դիմադրությունը շարունակելն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների պայմաններում։ Միաժամանակ նա բացառել է թե՛ բանակցությունների, թե՛ հրադադարի հնարավորությունը, քանի դեռ չեն տրամադրվել անհրաժեշտ երաշխիքներ։
Հեռուստատեսային հարցազրույցում Արաղչին նշել է. «Այս պահին մեր քաղաքականությունը դիմադրությունը շարունակելն է, և որևէ բանակցություն չի եղել»։
Նա նաև կրկնել է, որ ներկայումս ոչ մի բանակցություն չի ընթանում՝ միաժամանակ կասկածի տակ դնելով արտաքին երաշխիքների հուսալիությունը։
Արաղչիի խոսքով՝ թեև տարածաշրջանի երկրների հետ դիվանագիտական շփումներ եղել են, Իրանի դիրքորոշումը չի փոխվել։ Նա նշել է, որ մի շարք երկրների արտգործնախարարներ կապ են հաստատել Թեհրանի հետ, սակայն Իրանի մոտեցումը մնացել է «սկզբունքային և հաստատուն»։
Անդրադառնալով երրորդ երկրների միջնորդական ջանքերին՝ Արաղչին ասել է, որ միջազգային երաշխիքները «100 տոկոսով հուսալի չեն»։
Նրա խոսքով՝ Իրանը հենվում է այն «ներքին երաշխիքի» վրա, որը, իր ձևակերպմամբ, ստեղծվել է սեփական պատասխան գործողությունների միջոցով, որպեսզի այլևս ոչ ոք չհամարձակվի պատերազմ սկսել իրանցի ժողովրդի դեմ։
Արաղչին նաև նշել է, որ Իրանի պատասխան գործողությունների շրջանակում երկրի զինված ուժերը տասնյակ հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի զգայուն ու ռազմավարական նշանակության թիրախներին տարածաշրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտարարեց...
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանություննե...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Թրամփի հայտարարությունները բլեֆ են, պատերազմի «ճահճից» դուրս գալու փորձ. Իրանի դեսպան
Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բլեֆ են և ավելի շատ նման են պատերազմի «ճահճից»...