Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ Կարապետյան
Անվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Այս մասին Ջերմուկում՝ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողովի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մենք գտնվում ենք մի վայրում՝ Ջերմուկում, որից 5 կմ հեռավորության վրա՝ Հայաստանի սուվերեն տարածքում, գտնվում են օտարերկրյա զինված ուժեր: Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կարևոր արմատական նշանակություն ունի երկարաժամկետ անվտանգության ու խաղաղության համար, Ջերմուկը դրա վառ օրինակն է:
Միջազգային անվտանգության համակարգը աշխարհում խորը վերափոխումների է ենթարկվում, երկրորդ համաշխարհայինից հետո եկած աշխարհը այլևս չկա, նոր համակարգերը դեռ չեն ձևավորվել, իսկ այն ինստիտուտները, որոնք կոչված էին ապահովել արդարություն ազգերի ու պետությունների մեջ շփման՝ այսօր կաղում են, կորցրել են իրենց հեղինակությունը: Այս ժամանակաշրջանում շատ կարևոր է ունենալ և՜ պաշտպանական պոտենցիալ, և՜ դիվանագիտական, որպեսզի հնարավորություն ունենանք դիմակայել և տեղ ունենալ արևի տակ: Մոտակա 10 տարին է որոշելու, թե որ երկիրը ու որ ազգը տեղ կունենա արևի տակ:
Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք մեր անվտանգային ծրագրերով, մեր դիվանագիտական մոտեցմամբ, և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ: Անվտանգությունը մեր ազգի համար մշտապես եղել է առաջնահերթություն, իսկ այսօր այն խարխլված է: Մեր անվտանգային ծրագիրը ներառում է 6 կետ, առաջին կետը՝ ուժեղ դիվանագիտությունն է, որը կբերի Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն, երկրորդը՝ բանակի վերափոխումն է, երրորդը՝ պաշտպանված երկինքն է, իսկ չորրորդը՝ խելացի սահմաններն են»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բնակարանը պայթեցնելու սպառնալիքով փորձել են ստիպել անդամակցել «Մեր ձևով»-ին. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվում է ամուսինների կողմից բռնություն գործադրելու սպառնալիք...
Ինչ է պահանջել դատախազությունը Բագրատ Սրբազանից
ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2017 թվականին Բագրատ Սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարած...
Իրանից մանրամասներ են հայտնել նոր հոգևոր առաջնորդի առողջական վիճակից
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամե...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակ...