Մեզ ասում են՝ «ծնկեք, որ չխփեն». Իշխան Սաղաթելյան
«Ալիևը մահապարտ չէ և ոչ էլ խելագար։ Նա հարձակվում է միայն այնտեղ, որտեղ հաղթանակը երաշխավորված է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«2023 թ. Ադրբեջանի հարձակումը անգամ սովից հյուծված Արցախի վրա հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանից Ալիևը ստացավ երաշխիք այդ հարձակման դեպքում Արցախին չօգնելու ու չմիջամտելու վերաբերյալ։
Այդ երաշխիքները տրվեցին ուղիղ՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելով։ Դա խաղաղություն չէր, դա սպանդի թույլտվություն էր, մեղսակցություն։ Այսօր նույն տրամաբանությունն են փորձում փաթաթել մեր վզին։ Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն»։ Բայց իրականությունը հակառակն է. խփում են հենց ընկածին։
Պետությունը պաշտպանելուն պատրաստ ղեկավարի օրոք պատերազմի հավանականությունը ոչ թե աճում, այլ կտրուկ նվազում է, որովհետև թշնամին ստիպված է լինում հաշվի առնել պատերազմի «ԳԻՆԸ»։ Իսկ այսօր Հայաստանի վրա հարձակվելը Ալիևի համար անվճար է, որովհետև դիմացը կանգնած է չպաշտպանվելու երաշխիքներ տվողը։
Երբ թշնամին գիտի, որ դիմացը կանգնած է ոչ թե «չպաշտպանվելու» երաշխիքներ տվողը, այլ հակահարվածի պատրաստ պետությունը, նա հազար անգամ կմտածի սահմանը խախտելուց առաջ։
Մաթևոսյանն ասում էր. «Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի - տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն - մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն...»։
Իրական խաղաղությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է վախը»,- գրել է Սաղաթելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Առուշ Առուշանյանը` Իրինա Յոլյանի պաշտոնից ազատման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ մարտի 15-ին Գորիս կատարած այցից հետո Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոյանը հայտ...
Պատերազմը կարող է տևել ևս 3 տարի. կարծում է Զելենսկին
Ուկրաինայում ընթացող պատերազմը կարող է շարունակվել ևս երեք տարի, և այդ սցենարին նախապատրաստվելու նպատակով իշխանություննե...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հորմուզի նեղուցը բաց է անվտանգ միջազգային նավագնացության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրան...