Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Երևանի համար 24 մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային հին շենքի փոխարեն կառուցվում է նորը: Այն հնարավորություն կտա նախկին 3 խմբի փոխարեն ձևավորել 6 խումբ: 80-ի փոխարեն շուրջ 180 երեխա կկարողանա հաճախել մանկապարտեզ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Մանկապարտեզի հին շենքն ամբողջությամբ քանդման ենթակա էր, և օգտագործելով այդ հնարավորությունը` մենք որոշեցինք կառուցել նորը՝ ընդլայնելով մանկապարտեզի տարածքն ու հնարավորությունները: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով: Իրականում մեր կողմից իրականացվող շինարարական աշխատանքները պետք է լինեն ամենաօրինակելին, որպեսզի մասնավորը նույնպես մեզանից օրինակ վերցնի»,- ընդգծել է քաղաքապետը:
Ծրագիրն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով: Մանկապարտեզի տանիքում կտեղադրվի 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կկառուցվի նոր կաթսայատուն, կտեղադրվի ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային, ջրամատակարարման, ներքին կոյուղու և անձրևաջրերի կոյուղու ցանցով, օդափոխության, տեսահսկման համակարգերով: Նախագծի շրջանակում կբարեկարգվի նաև բակը. կընդլայնվի կանաչ գոտին, կկառուցվի խաղահրապարակ, կտեղադրվեն զրուցատաղավարներ, նստարաններ և աղբամաններ, կանցկացվի ոռոգման համակարգ ու արտաքին լուսավորության ցանց:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր. «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Հարգելի բաժանորդներ, Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վ...
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
2025-2026 ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկա...