Քաղաքականություն

Սա բարոյականության, էթիկայի խնդիր է․ եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան

Ofelya
Սա բարոյականության, էթիկայի խնդիր է․ եթե հնարավորություն ունենայի, ավելի վաղ կհրաժարվեի մանդատից. Վարդանյան

Ես շատ գիտակցաբար գրել եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում, որովհետև չեմ ուզել և ուզում, որ իմ խորհրդարանական գործընկերները կաշկանդված լինեն: Եթե դու ստանձնում ես որոշակի դերակատարություն, պետք է գնաս առաջ, չպետք է վախենաս: Այդ մասին Ազգային ժողովի նիստին ՍԴ դատավորի ընտրության մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է դատավորի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը: 


«Ես շատ եմ սիրում խորհրդարանական աշխատանքը, շատ եմ սիրում նաև ՍԴ-ն: Ես արմատներով Սահմանադրական դատարանից եմ, բայց ես չեմ ուզում իրավիճակ ապահովել, որ այստեղ չստացվեց, այնտեղ գոնե կմնամ, ո՛չ: Սա բարոյականության, էթիկայի խնդիր է, սա ճիշտ է»,- ասել է Վարդանյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, որը հետաքրքրվում էր, թե արդյոք չի՞ շտապել Վարդանյանը՝ վայր դնելով պատգամավորի մանդատը, քանի որ հնարավոր է՝ չընտրվի ՍԴ դատավոր:


Նրա խոսքով՝ եթե հնարավորություն ունենար ավելի վաղ հրաժարվել մանդատից, ավելի վաղ կհրաժարվեր և խորհրդարանում հանդես կգար ոչ թե երկակի կարգավիճակով, այլ որպես զուտ ՍԴ դատավորի թեկնածու: 


Հիշեցնենք, որ Վարդանյանը ավելի վաղ գրառում էր արել սոցցանցի իր էջում՝ նշելով, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250