271 տոննա բեռով վագոններն Ադրբեջանից ուղևորվեցին Հայաստան
Ռուսաստանից Հայաստան բեռների ևս մեկ խմբաքանակ է տեղափոխվել Ադրբեջանի տարածքով։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանական լրատվամիջոցներից։
«Մարտի 24-ին Բիլյաջարի կայարանից Բոյուկ Քեսիկ կայարան են ուղարկվել պարարտանյութով լի չորս վագոն՝ ընդհանուր 271 տոննա քաշով և հնդկացորենով լի մեկ վագոն՝ 68 կիլոգրամ քաշով»,- հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Նշվում է, որ փետրվարի 25-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 4500 տոննա դիզելային վառելիք, մարտի 5-ին՝ 31 վագոն՝ 1984 տոննա դիզելային վառելիքով և երկու վագոն՝ 135 տոննա ռուսական պարարտանյութերով, մարտի 9-ին՝ 7 վագոնից բաղկացած բեռնատար գնացք՝ ռուսական հացահատիկով, մարտի 11-ին՝ 1023 տոննա ընդհանուր քաշով հացահատիկ։ Մարտի 19-ին Ռուսաստանից ուղարկվել է 7 երկաթուղային վագոն՝ հացահատիկով, որի ընդհանուր քաշը կազմում էր 488 տոննա։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Յակուբ Ռեզազադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցու...
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խո...