Նեթանյահուն հայտարարություն է արել․ մենք ջախջախում ենք
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանի և Լիբանանի թիրախներին՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նա նաև նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իրանի հետ հնարավոր համաձայնագրի հարցը։ Այս մասին տեղեկացնում է Ynet-ը։
«Մենք ջախջախում ենք Իրանի հրթիռային և միջուկային ծրագիրը և շարունակում ենք լուրջ վնաս հասցնել «Հըզբոլլահին»,- ասել է Նեթանյահուն:
Նեթանյահուի խոսքով՝ Թրամփը կարծում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի գործողությունների արդյունքում ձեռք բերված արդյունքները կարող են օգտագործվել ռազմական նպատակները ամրագրելու համար՝ համաձայնագրի շրջանակում, որը կպաշտպանի Իսրայելի ռազմավարական շահերը։
Միաժամանակ Իսրայելի վարչապետը նշել է, որ ռազմական գործողությունները շարունակվում են, և իսրայելական ուժերը շարունակելու են հարվածներ հասցնել Իրանին և Լիբանանին։
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել են Իրանի միջուկային ծրագրի հետ առնչություն ունեցող երկու գիտնականներ։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խո...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․ «Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտար...