Կարապետյանը՝ Իսրայելի հնարավորությունների և Ռուսաստանի դերի թուլացմանը մասին
Իսրայելը մեծ դերակատարում ունի Ադրբեջանին զենք և տարբեր ռազմական սարքավորումներ մատակարարելու հարցում և տարածաշրջանում հանդես է գալիս որպես հիմնական ուժերից մեկը, որը ձևավորում է աշխարհաքաղաքական քարտեզը։ Այս մասին ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալին հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Իսկ թե ինչ կարող ենք անել ապագայում, ինչ կարող է անել Հարավային Կովկասը․ մեր տեսած խաղաղ ապագան Հարավային Կովկասի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն է։ Եվ այն, ինչ Իսրայելը կարող է տալ այս տարածաշրջանին, տեխնոլոգիաներն են, կրթությունն է։ Այն չպետք է սահմանափակվի միայն ռազմական հարցերով, ոչ միայն հարձակման, կռվի կամ պատերազմի թեմաներով։
Այս տարածաշրջանում միակ երկիրը, որն ունի մեծ տեխնոլոգիական ներուժ և կարող է այն կիսել բոլոր երկրների հետ՝ օգտագործելով աղքատության և տնտեսական խնդիրների լուծման համար, Իսրայելն է։ Եթե տարածաշրջանի խնդիրներին նայենք հնարավորությունների, այլ ոչ թե հակամարտության տեսանկյունից, հնարավոր է ստանալ զգալի արդյունքներ։ Իսրայելի հետ եղել է պատմություն՝ կապված Ադրբեջանին սարքավորումների մատակարարման հետ, սակայն նշվում է, որ այդ երկրի տեխնոլոգիաներն ու ձեռքբերումները կարող են նպաստել տարածաշրջանի տնտեսական և սոցիալական խնդիրների լուծմանը»,- հավելել է նա։
Կարապետյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ խնդրի լուծման դեպքում Հարավային Կովկասը, վատագույն սցենարի դեպքում, կդառնա տարածաշրջանի միակ կայուն գոտին։ Հյուսիսում ընթացող ռուսական գործընթացները խախտել են տարածաշրջանի հավասարակշռությունը, ինչը հանգեցրել է պատերազմի։
«Ռուսաստանի ուկրաինական գործընթացները, Ուկրաինայի հետ պատերազմը, հանգեցրին Ռուսաստանի հավասարակշռող դերի թուլացմանը։ Որովհետև այստեղ երեք ուժ կա, և այդ ուժերից մեկը, որը հավասարակշռող դերակատարներից մեկն էր, այլ ուղղությամբ էր զբաղված»,- ասել է Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Յակուբ Ռեզազադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցու...
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խո...