Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, ինձ հետաքրքիր է․ Սիմոնյան
Ինչո՞ւ եք Արցախ ասում, ուզում եմ հասկանալ, ինձ հետաքրքիր է: Այդ դեպքում ինչո՞ւ եք վատ զգում, երբ ՀՀ-ի ինչ-որ տարածքների ադրբեջանական անվանումներ են տալիս, ենթադրենք՝ Սևանին ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ այլ անվանում է տալիս, վատ եք զգում, ինչո՞ւ եք վատ զգում: Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե Սիմոնյանն ինքն էլ, ժամանակին Արցախ էր ասում, նա արձագանքել է՝ սխալ էի անում:
«Ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչո՞ւ այդ նույն Ղարաբաղի Սահմանադրության անվանումը չեք տալիս, ուղղակի հետաքրքիր է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր, ինչո՞ւ չեք տալիս, որովհետև բոլորդ քաղաքականացված եք և բոլորդ զբաղված եք պահանջատիրական բաներ ներկայացնելով: Այդ դեպքում, ես ձեզ խնդրում եմ, վատ մի զգացեք, որ ինչ-որ մի երկրում, ինչ-որ մի մարդ կարող է ՀՀ-ի Երևանին ասել Էրիվան, Սևանին ինչ-որ այլ բան ասել, աղմուկ մի բարձրացրեք, մի զարմացեք»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խո...
«Ուժեղ Հայաստան» կուսակցության արձագանքը՝ վարչապետի հայտարարություններին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքում գրել է․«Նիկոլ Փաշինյանի հուսահատ հայտարա...