Բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ՝ հորդորելով ԶԼՄ-ներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։
Բժշկական կենտրոնի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ծննդկանը ԲԿ-ում չի ծննդաբերել. ծննդալուծումը տեղի է ունեցել այլ բժշկական կենտրոնում։
«Ծննդալուծումից հետո բարդացած վիճակով պայմանավորված՝ ծննդկանը, համաձայն գործող ընթացակարգերի, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Տեղափոխման ընթացքում արձանագրվել է սրտի կանգ. իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 40 -ամյա ծննդկան էր մահացել։ Ըստ լրատվամիջոցներին փոխանցված նախարարության պարզաբանման՝ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում, գիտակցության կորուստ: Շտապ կեսարյան հատում է եղել, կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների գները մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) դիմաց աճել են։ Ինչպես հաղորդում է APA-...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների արժեքը փետրվարի 19-ից ի վեր առաջին անգա...
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների արժեքը մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) համար աճել է։ Ինչպես հայտնում է APA-E...
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
Ամերիկացի դերասան Չակ Նորիսը մահացել է 86 տարեկանում։ Տեղեկությունը հրապարակել է Variety պարբերականը՝ հղում անելով նրա ը...