10 տարի անց Ադրբեջանի կողմից կբախվենք նոր խնդիրների․ Կարապետյանը՝ TRIPP-ի մասին
Մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, և Թրամփի TRIPP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ Միակ բանը, որի վրա մենք պետք է աշխատենք, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Դա խաղաղություն կբերի այս ամբողջ լոգիստիկ շղթային և այս խաչմերուկին, որը կդառնա ամենաանվտանգ խաչմերուկը այս անկայուն տարածաշրջանում։ Այս մասին ամերիկացի գործարար և բլոգեր Մարիո Նավֆալին հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«TRIPP-ը միջանցք չէ, այն ճանապարհ է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ճանապարհ։ Ադրբեջանը ցանկանում էր, որ այն դառնա «միջանցք», այսինքն՝ տարածք, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունից։ Շատ անգամներ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք ուժով կվերցնեն այդ ճանապարհի վերահսկողությունը։ Այն հայկական տարածք է։ Նույնիսկ իրենք են ասում, որ դա հայկական տարածք է, բայց մենք կվերցնենք վերահսկողությունը դրա հանդեպ։ Եվ որովհետև այն տնտեսապես կարևոր է Ադրբեջանի համար:
Թրամփը սկսեց բանակցություններ, և իրավիճակը բերեց ավելի լավ պայմանների, քան նախկին բանակցային փուլերում էր։ Կարելի է ասել, որ սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար։ Բայց մեզ անհրաժեշտ են երաշխիքներ՝ ավելի շատ երաշխիքներ խաղաղության համար։ Նա կարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը չկիրառի ուժ այդ ճանապարհի հարցում։ Եվ ամրագրված է, որ դա Հայաստանի տարածք է։ Այսինքն՝ դա լավ է Հայաստանի համար, լավ է նաև տարածաշրջանի համար։ Նրանք կարող են օգտագործել այդ ճանապարհը, բայց դա տնտեսական նախագիծ է։ Սա կարող է բերել խաղաղություն, բայց կրկին՝ մեզ անհրաժեշտ են երաշխիքներ։ Որովհետև, օրինակ, 10 տարի անց կարող ենք կրկին բախվել նոր խնդիրների ադրբեջանական կողմից, երբ նրանք ասեն, որ ուզում են նաև այլ տարածք։ Դա Չինաստանից դեպի Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհներից մեկն է»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Յակուբ Ռեզազադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր բանակցու...
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խո...