Ռուսաստանից պարզաբնում ենք պահանջում․ Ադրբեջանի ԱԳՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի փորձը՝ առանց որևէ կապ ունենալու քննարկվող թեմայի հետ, ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կրոնական գործիչների վերաբերյալ հայտարարությունների մասին հարցին պատասխանելիս հիշատակել Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևին, անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մարիա Զախարովայի վերջերս անցկացված ճեպազրույցում հնչեցված հայտարարությունները։
Նշվում է, որ Հեյդար Ալիևի անվան նման հիշատակումները անհարգալից են նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։
«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն, այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք մեծացնում են լարվածությունը և խաթարում վստահությունը։
Մենք սպասում ենք ռուսական կողմից այս հայտարարության վերաբերյալ պարզաբանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իրավական մասն ամբողջությամբ պատրաստ է, իսկ այս պահին մշակվում է քաղաքական համատեքստը, և աշխատանքները շարունակվելու են խո...
Հայաստանի կառավարության հետաքրքրությունը տարօրինակ է․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի իշխանություններ...