Հայաստանն ու Թուրքիան քննարկում են փոխադարձ կրթաթոշակների հնարավորությունը. Միրզոյան
Հայաստանի և Թուրքիայի միջև քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակների սահմանման հնարավորությունը։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով ԱԳՆ 2025 թվականի գործունեության զեկույցը։
Նախարարը նշել է, որ այս փուլում Հայաստանը և Թուրքիան ունեն բավականին ակտիվ, դինամիկ և խոստումնալից երկխոսություն։
Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ Երևանի և Անկարայի միջև արդեն գոյություն ունեն հստակ պայմանավորվածություններ, որոնց իրականացման ուղղությամբ կողմերը առաջ են շարժվում։
«Կողմերի միջև այժմ նույնիսկ քննարկվում է երկու երկրների բուհերում միմյանց ուսանողների համար կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,- ասել է Միրզոյանը։
Նա նաև հավելել է, որ 2025 թվականին հայ և թուրք պաշտոնյաների միջև տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և շփումներ, ինչը վկայում է երկու երկրների միջև դինամիկ զարգացող երկխոսության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր. «Վիվա Արմենիա» ՓԲԸ
Հարգելի բաժանորդներ, Երևանի տարածքում առկա է բջջային ցանցի հասանելիության խնդիր՝ օպտիկամանրաթելային մալուխի երկկողմանի վ...
ՀՀ-ն մինչև 250 հազար դրամ փոխհատուցում կտրամադրի չեղարկված թռիչքներից տուժած քաղաքացիներին. Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի այն քաղաքացիներին, որոնց ՀՀ վերադարձի կամ տարանցիկ չվերթները չեղարկվել է...
Ռուբլին և դոլարը էժանացել են. փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ
Rate.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ՝ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,79 դրամ է, վա...
Աշխարհը կանգնած է սովի առաջ Իրանի պատերազմի պատճառով
Մինչև 45 միլիոն մարդ կարող է սննդի պակասի առաջ կանգնել, եթե պատերազմը շարունակվի մինչև ամառ։Սննդի համաշխարհային ծրագիրը...