Ռուսերենի նկատմամբ հետաքրքրվածությունը նվազում է, շուտով մասնագետների խնդիր կունենանք. Անդրեասյան
Ռուսերենի նկատմամբ հետաքրքրվածությունը նվազում է, և ընդհանուր առմամբ ռուսերենի ուսումնասիրության բաժինների դիմելիության առումով լուրջ խնդիր կա։ Այս մասին Ազգային ժողովում ՄԻՊ հանձնաժողովի աշխատանքների ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշել է, որ մասնագետների պակասի հարցը շուտով կարող է զգալի դառնալ ռուսերենի ուսուցիչների շրջանում։
«Մենք ունենք հնարավորություն, որ այն առարկայական մասնագետները, որոնք պատրաստվում են Մանկավարժական համալսարանում՝ կարող են վերցնել լրացուցիչ ռուսերենի դասընթացներ և կարողանան այդ լեզվով դասավանդել: Այս հնարավորություններն ընձեռնվում են, պարզապես ուսանողները այդ ցանկությունը պետք է ունենան: Սա իրողություն է, որը նախ և առաջ պետք է տեսնել, և երկրորդը՝ ծրագրեր կան, սակայն հետաքրքրվածության նվազումն ակնհայտ է»,- նշել է նա։
Անդրադառնալով դասագրքերին՝ Ժաննա Անդրեասյանը ընդգծել է, որ դպրոցներում կարող են դասավանդել միայն ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված դասագրքերով։
«Եթե ինչ-որ մեկը ինչ-որ տեղից դասագիրք է բերում՝ չի կարող դասավանդել ու դա ճիշտ չէ, այդպես չպետք է լինի, դասագրքերը պետք է համապատասխանեն մեր չափորոշիչներին՝ բովանդակությամբ ու տրամաբանությամբ: Կարծում եմ, որ այդտեղ մենք անելիք ունենք»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...
Հայաստանի կառավարության հետաքրքրությունը տարօրինակ է․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի իշխանություններ...