Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
Երևանում․ օտարերկրացի 35-ամյա մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է։
Auroranews.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ․ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը՝ անչափահասի նկատմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին գերատեսչությունից։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկու գնի կտրուկ աճ՝ միջազգային շուկաներում
Ապրանքային շուկաներում ոսկու ֆյուչերսների արժեքը մեկ տրոյական ունցիայի (31.1 գրամ) համար աճել է։ Ինչպես հայտնում է APA-E...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների արժեքը փետրվարի 19-ից ի վեր առաջին անգա...
Ռուբլին կտրուկ էժանացավ․ տարադրամի փոխարժեքը՝ մարտի 19-ի դրությամբ
Rate.am | Տարադրամի փոխարժեքները մարտի 19-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 374,79 դրամ է, վաճառքը՝ 379,44...
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...