Մարթա Կոսը՝ վիզաների ազատականացման գործընթացի և ՀՀ-ին 140 մլն եվրո տրամադրելու մասին
Ես վերադարձել եմ Հայաստան իմ նախորդ այցից վեց ամիս ան։ Այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հայտարարությունների ժամանակ նշել է եվրահանձնակատար Մարթա Կոսը։
Նա ընդգծել է, որ վստահ է՝ իր վերադարձը ողջունելի է, և ինքն էլ ուրախ է, քանի որ հնարավորություն ունի սեփական աչքերով տեսնելու Հայաստանում ընթացող փոխակերպման գործընթացը։
«Իմ նախորդ այցից հետո շատ բան է տեղի ունեցել, աշխարհն էլ ավելի անկայուն է դարձել և սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է մեր գործընկերությունը Հարավային Կովկասում, դա ևս մեկ անգամ ընդգծում է, թե որքան կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ և բարեկամներ: Հայաստանը մենք հենց այդպես ենք ընկալում: Թույլ տվեք սրտանց շնորհակալություն հայտնել տարածաշրջանից եվրոպացի քաղաքացիներին տարհանման գործընթացում ցուցաբերած աջակցության համար, շատ շնորհակալ եմ:
Հյուսիսում և հարավում ընթացող պատերազմների պայմաններում Հարավային Կովկասով անցնող առևտրային ուղիները դառնում են առավել կարևոր, քան երբևէ: Փոխվարչապետ Գրիգորյանի հետ միասին դիտարկեցինք, թե որտեղ կարող ենք բարելավել ենթակառուցվածքները՝ Եվրոպայի և Ասիայի միջև փոխադրումների ժամանակն ու ծախսերը նվազեցնելու համար: 2022 թվականից ի վեր բեռնափոխադրումների ծավալը քառապատկվել է»,- նշել է Կոսը։
Նա ներկայացրել է ԵՄ-ի աջակցությունը ՀՀ տնտեսությանը՝ անդրադառնալով ներդրումային ոլորտներին և նշել, որ այսօր ստորագրվել է ՀՀ-ի համար 140 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն։
«Այս միջոցները, ի թիվս այլ ուղղությունների, կնպաստեն այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են վիզաների ազատականացման գործընթացքում առաջընթաց գրանցելու համար:
Վերջապես, սա կարևոր տարի է նաև հայկական ժողովրդավարության համար: Հունիսին Հայաստանում կկայանան ընտրություններ: Եվրոպայի տարբեր երկրներում մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են չարամիտ դերակատարները փորձում խաթարել ժողովրդավարական գործընթացները, կիբերհարձակումների, ապատեղեկությունների և այլ միջամտությունների միջոցով:
Եվրոպան այստեղ է աջակցելու համար: Մենք կաջակցենք Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում, որպեսզի հայերը, ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում քվեարկել և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան»,- եզրափակել է Եվրահանձնակատար Մարթա Կոսը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Հայաստանի կառավարության հետաքրքրությունը տարօրինակ է․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի իշխանություններ...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչով դիմել է Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համարվում է ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետություն։ Այս մասին նա գր...