Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Դուբայում անօդաչու թռչող սարք է պայթել՝ քաղաքի միջազգային ֆինանսական կենտրոնի (DIFC) հարակից տարածքում։ Դեպքի մասին հայտնել է տեղական Sabereen News պարբերականը։
Լրատվամիջոցը նաև նշում է, որ պայթյունի ձայներ են լսվել քաղաքի տարբեր հատվածներում։ Մամուլի տեղեկություններով՝ պայթած անօդաչու սարքը ենթադրաբար կարող է պատկանել Իրանի բանակին։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական նավթային պահեստների վրա իրականացված հարվածներին ի պատասխան, հարվածներ էր հասցրել Արաբական Միացյալ Էմիրությունների Ֆուջեյրայի նավթային շրջանին, Շարժայի արդյունաբերական գոտուն և Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։
Նմանատիպ հոդվածներ
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...
Պատվից զուրկ մարդիկ՝ թող չփորձեն մեր ուժը․ նրանք կզղջան․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի դեմ իրականացված ահաբեկչական գործողության հեղինակները կզղջան իրենց ք...
Իրավիճակը լարված է․ Իրանում բարձրաստիճան սպաներ են զոհվել․ Tasnim
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի հարավ-արևելքում և հյուսիսում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 31...
Իսրայելի ԶՈՒ-ն հարվածել է Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդ Ալիռեզա Արաֆիի տանը
Իսրայելի բանակը հարված է հասցրել Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդ Ալիռեզա Արաֆիի տանը։ Այս մասին հաղորդել է իսրայելա...