Քաղաքականություն Կարևոր

Լուրերը մեկ տողով. Նոր սահմանադրություն, երկաթուղի և խաղաղության օրակարգ, տարածաշրջանային կապեր

Lilit T. 1 րոպե 97 դիտում
Լուրերը մեկ տողով. Նոր սահմանադրություն, երկաթուղի և խաղաղության օրակարգ, տարածաշրջանային կապեր

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


• ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը առաջարկել է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը Կոռնիձոր–Երասխ երթուղով՝ նշելով, որ Հայաստանը արդեն օգտվում է Ադրբեջանի երկաթուղուց և ցանկանում է, որ այդ համագործակցությունը չլինի միակողմանի։

• Փաշինյանը արձագանքել է «Միասնության թևեր» շարժման հայտարարություններին, թե Ադրբեջանը 2025-ին ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։ Վարչապետի խոսքով՝ ՊՆ-ն արդեն հստակ պարզաբանել է հարցը, և առկա քարտեզներն ու սահմանագիծը ցույց են տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

• Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրությունում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին, քանի որ այն կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա և չի համապատասխանում անկախ պետություն կառուցելու նպատակին։

• Վարչապետը նաև նշել է, որ Գարեգին Բ-ն, իր կարծիքով, ստանձնել է «պատերազմի կուսակցության առաջնորդությունը»՝ մատնանշելով, որ պատարագի տեքստերում հղումներ են արվում Արցախի Հանրապետությանը, ինչը, ըստ նրա, հակամարտության շարունակության կոչ է։

• Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում պետական պաշտոնյաների լրացուցիչ վարձատրության համար նախատեսվում է հատկացնել շուրջ 4.6 մլրդ դրամ։

• Խաչատրյանի խոսքով՝ խրախուսական վճարների տրամադրման ժամանակ հաշվի կառնվի, թե առաջին կիսամյակում ստացված միջոցները պաշտոնյաները ինչպես են օգտագործել կրթական նպատակներով։

• Փաշինյանը նշել է, որ լրացուցիչ վարձատրության համակարգը, թեև քննադատությունների է ենթարկվում, նպաստում է պետական կառավարման արդյունավետությանը և բերում է կոնկրետ արդյունքների քաղաքացիների համար։

• Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերքել է ընդդիմության մեղադրանքները, թե մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը պայմանավորված է առաջիկա ընտրություններով։ Նրա խոսքով՝ աշխատավարձերի բարձրացումը սկսվել է դեռևս 2024 թվականին։

• Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանը 2025-ին բարձրացրել է նաև գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը 15%-ով, իսկ երաժշտական, գեղարվեստի, մշակութային և մարզական դպրոցների աշխատակիցներինը՝ 30%-ով։

• Քաղաքապետի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը եռապատկել է սեփական եկամուտները, ինչը հնարավորություն է տվել իրականացնել աշխատավարձերի բարձրացում։

• Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը չի բացառում եվրոպական երկրների կամ ԵՄ-ի միջնորդությունը ճգնաժամի դիվանագիտական լուծման համար, եթե նախաձեռնությունները լինեն հավասարակշռված և հաշվի առնեն Իրանի շահերը։

• Ռումինիայի խորհրդարանը հաստատել է նախագահի առաջարկը՝ երկրում ժամանակավորապես տեղակայելու ԱՄՆ ռազմական տեխնիկա և զինծառայողներ՝ Իրանում իրականացվող գործողություններին աջակցելու նպատակով։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250