Լուրերը մեկ տողով. Նոր ցիկլոն Հայաստանում, պատերազմը՝ հարվածներից մինչև դիվանագիտական ճնշում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է նոր ցիկլոն։ Այն կներթափանցի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը։ Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, իսկ հովիտներում՝ թաց ձյուն և անձրև։
• Մարտի 14–16-ը գիշերային ժամերին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 7–10 աստիճանով, իսկ հովտային գոտիներում կլինի +2-ից +4 աստիճան։ Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես կդադարեն մոտ երկու օրով։
• Հայաստանի կադաստրի տվյալներով՝ երկրում Թուրքիայի քաղաքացիների անվամբ գրանցված է 60 անշարժ գույք, իսկ Ադրբեջանի քաղաքացիների անունով գրանցված գույք չկա։
• Վրաստանի նախկին խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլ նաև ողջ Հարավային Կովկասի կայունության համար։
• ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի սպառնալիքը պետք է ամբողջությամբ վերացվի, և ԱՄՆ-ը չի հեռանա մինչև գործողությունների ավարտը։
• Թրամփի խոսքով՝ նավթի գներն արդեն սկսել են նվազել և կարող են էլ ավելի իջնել, սակայն ԱՄՆ-ը կշարունակի գործողությունները մինչև նպատակների իրականացումը։
• G7 երկրների ղեկավարները քննարկում են Մերձավոր Արևելքում նավերի ուղեկցման հնարավորությունը՝ նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։
• ՄԱԿ Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձև, որը դատապարտում է Իրանի հարվածները Պարսից ծոցի երկրներին․ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել։
• Axios-ի տվյալներով՝ Իրանի դեմ գործողությունները ԱՄՆ-ի համար դժվարացրել են Ռուսաստանի նավթի դեմ պատժամիջոցների պահպանումը։
• Իրանական բալիստիկ հրթիռը հարվածել է ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում գտնվող նավթային պահեստին՝ առաջացնելով մեծ հրդեհ։
• Իսրայելական դրոնները հարվածել են Թեհրանի «Բասիջ» ուժերի անցակետերին․ կան զոհեր։
• Իսրայելի բանակը հայտարարել է, որ Բեյրութում հարվածել է 70 թիրախի, այդ թվում՝ մոտ 50 բարձրահարկ շենքերի։
• «Հեզբոլլահը» հայտարարել է Իսրայելի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին և ավելի քան 100 հրթիռ է արձակել երկրի հյուսիսային հատվածի ուղղությամբ․ հինգ մարդ վիրավորվել է։
• Գերմանիան դարձել է ՆԱՏՕ-ի առաջին երկիրը, որը հրավիրում է ուկրաինացի ռազմական հրահանգիչների՝ իր բանակը Ռուսաստանից հնարավոր հարձակմանը պատրաստելու համար։
• Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը ժամանակի ընթացքում կավարտվի, ինչպես պատմության մյուս հակամարտությունները։