Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալը։
«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։
Այսպիսով՝ մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, մարտի 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով։
Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես 2 օրով կդադարեն»,- ասել է նա։
Հավելենք՝ օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրը ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին կլինի ջերմաստիճանի բարձրացում։
Նմանատիպ հոդվածներ
Ստամբուլից «Turkish Airlines»-ի առաջին չվերթը ժամանել է «Զվարթնոց»
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանել է «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային...
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-14-ին առանձին շրջաններում, 1...
Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ․ այսօր՝ գեոմագնիսական փոթորիկներ են սպասվում
Եղանակային պայմաններին զգայուն մարդկանց մոտ գլխացավեր կարող են պարբերաբար ի հայտ գալ տիեզերական գործընթացների ազդեցությա...
Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղական ժամանակով ժամը 09:21-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև...