Լուրերը մեկ տողով. Սահմաններ, պատերազմական սպառնալիքներ և քաղաքական զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• ՀՀ բոլոր միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց են, սակայն բքի պատճառով Թթուջուր–Նավուր ճանապարհը փակ է, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով մեքենաների համար։
• Իրանը հայտարարել է, որ առաջիկա օրերին ավելի ինտենսիվ հարվածներ կհասցնի թշնամու դիրքերին և ԱԹՍ-ներով թիրախավորել է մի շարք ռազմական օբյեկտներ։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը փորձում է գործարք քննարկել, սակայն ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել պատերազմը։
• Լիբանանի աղբյուրների համաձայն՝ Իսրայելի ավիացիան հարավային բնակավայրերի վրա հարվածների ժամանակ կիրառել է ֆոսֆորային արկեր։
• Թրամփը կոչ է արել Իրանի անվտանգության ուժերին զենքերը վայր դնել՝ առաջարկելով անձեռնմխելիություն, հակառակ դեպքում սպառնալով ծանր հետևանքներով։
• ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի վերականգնումը վերջին հարձակումներից հետո կարող է տևել շուրջ 10 տարի։
• Արաբական Միացյալ Էմիրություններում ամբողջ երկրով մեկ հայտարարվել է արտակարգ դրություն։
• Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 1168 - ի:
• Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում ՝ բնակելի տներ
• TIME ամսագիրը թողարկել է նոր շապիկ՝ այն անվանելով «Թրամփի պատերազմ»: Այն պատկերում է ԱՄՆ նախագահի դասական գլխարկները Make America Great Again, միայն Ամերիկայի տեղը, կան այլ երկրներ՝ Վենեսուելա, Իրան, Նիգերիա, Իրաք, Սիրիա, Էկվադոր, Եմեն, Սոմալի
• ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումները։
• Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄԷ ԱԳ նախարարի հետ՝ հույս հայտնելով իրավիճակի դիվանագիտական հանգուցալուծման վերաբերյալ։
• Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է բանակցությունների, իսկ Զելենսկին պետք է նախաձեռնություն ցուցաբերի պատերազմի ավարտի համար։
• Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ը դիմել է օգնության՝ Մերձավոր Արևելքում «շահիդ» ԱԹՍ-ներից պաշտպանվելու հարցում։
• Գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել հայց՝ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և նրա կնոջ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։
• Երևան–Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։