Եվրամիությունը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի համար
Եվրամիությունը կասեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Որոշումն ընդունվել է այն հիմնավորմամբ, որ Վրաստանը խախտել է առանց վիզայի ռեժիմի շրջանակում ստանձնած մի շարք պարտավորություններ։ ԵՄ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024 թվականի հոկտեմբերից սկսած Վրաստանի իշխանությունների գործողությունները բացասաբար են ազդել երկրում տիրող իրավիճակի վրա։
Մասնավորապես նշվում է բողոքի ցույցերի, ընդդիմադիր քաղաքական գործիչների և անկախ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների մասին, ինչը, ըստ Եվրահանձնաժողովի, հանգեցրել է հիմնարար իրավունքների և միջազգային իրավական նորմերի խախտումների։ Բացի այդ, Վրաստանը չի համապատասխանեցրել իր քաղաքականությունը ԵՄ վիզային քաղաքականությանը։
Սահմանափակումները նախատեսվում է կիրառել մինչև 2027 թվականի մարտի 6-ը։ Եթե այդ ընթացքում Վրաստանի իշխանությունները չլուծեն կառավարման և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները, Եվրահանձնաժողովը կարող է միջոցառումները երկարաձգել ևս երկու տարով։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...