Ադրբեջանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շնորհակալություն է հայտնել այն պետություններին և միջազգային կազմակերպություններին, որոնք աջակցություն են հայտնել Իրանի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո։ Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում միջազգային գործընկերներից ստացված հայտարարությունները, ուղերձները և հեռախոսազանգերը, որոնք հետևել են երկրի տարածքի նկատմամբ իրականացված հարձակումներին։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ հատկապես կարևոր է համարում այն աջակցությունը, որով վերահաստատվել է Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության պաշտպանությունը։
Բաքուն նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետություններին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում համերաշխություն են ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ և շարունակել են համագործակցությունն ու աջակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...