Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա՝ ծանր հրթիռային հարձակում է եղել․ ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ, որը գտնվում է Թել Ավիվի մերձակայքում։
ԿՀԻՊ-ի հաղորդմամբ՝ կիրառվել են «Խորամշահր-4» տեսակի ծանր հրթիռներ՝ մոտ մեկ տոննա կշռով մարտագլխիկներով։ Հայտարարության մեջ նշվում է, որ թիրախավորվել են օդանավակայանը և այնտեղ տեղակայված Իսրայելի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։
Ավելի վաղ Իրանի ռազմական աղբյուրները նաև տեղեկացրել էին անօդաչու թռչող սարքերով իրականացված հարվածների մասին Թել Ավիվում գտնվող օբյեկտների և Իսրայելի հյուսիսում՝ Մերոն շրջանում գտնվող ռադարային բազայի դեմ։
Իրանի բանակը հետագայում հայտարարել է, որ անօդաչու սարքերով հարված է հասցվել նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ «Քեմփ Բյուրինգ» (նախկին «Քեմփ Ուդաիրի») ռազմաբազային։ Միևնույն ժամանակ The Times of Israel-ը գրում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերում 27-րդ էսկադրիլիա չկա, և հավանաբար խոսքը վերաբերում է օդանավակայանի տարածքում գործող նախկին 27-րդ ավիաբազային, որը փակվել է 2010 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...