Սա մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, և սա շատ բարձր գնահատանքի է արժանի և արժանանում մեր կողմից: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խորանում է նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը, և որ այն կառուցվում է արդեն իսկ հաստատված ավանդույթների վրա:
«Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը, և մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են: Սա շատ կարևոր արտահայտություն է մեր քաղաքական ակտիվ համագործակցության»,- ասել է նա:
Փաշինյանը կարևորեց նաև Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու գործոնը:
«Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել և կառուցում խաղաղությունը: Կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է:
Ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենան, և այստեղ պետք է ուղիղ ասել, որ շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ պատմական ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա: Հույս ունենք, որ այդ հնարավորությունը կօգտագործվի»,- հավելել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...