Լուրերը մեկ տողով. ՀՀ-ն է իր խաղաղության երաշխավորը, Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:
• Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե միջազգային հարաբերությունների վերաբերյալ պատկերացումները մնային նախկինի պես, Հայաստանը այսօր չէր կարող գոյություն ունենալ։ Նա նշել է, որ երկիրը պետք է կարողանա փոխվել արագ փոփոխվող աշխարհում։
• Փաշինյանը ընդդիմությանը պատասխանել է, որ նրանք, իր գնահատմամբ, չեն լինելու հաջորդ Ազգային ժողովում։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ինքն իր խաղաղության երաշխավորը լինի։
• Վարչապետը հայտնել է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձություններից առաջ և հետո անցկացվել են Անվտանգության խորհրդի նիստեր։ Նա նշել է, որ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ամենօրյա ռեժիմով հետևում է իրավիճակին։
• ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից ՀՀ քաղաքացիների վերադարձի հարցով կապ է հաստատվել նրանց հետ և որոնվում են անվտանգ վերադարձի ուղիներ։
• Միրզոյանը նշել է, որ որոշ քաղաքացիներ տարածաշրջան են մեկնել զբոսաշրջային նպատակներով և ոչ բոլոր դեպքերում է հիմնավորված պետությունից ավիատոմսերի վճարման պահանջը։
• ԱԳ նախարարը հայտնել է, որ կառավարությունը կազմակերպում է քաղաքացիների տեղափոխումը, օրինակ՝ Դուբայից դեպի Օմանի օդանավակայան, որտեղից հնարավոր է թռիչք իրականացնել դեպի Հայաստան։
• Նրա խոսքով՝ արդեն կազմակերպված թռիչքներով Հայաստան է վերադարձել 110 ՀՀ քաղաքացի։ Քննարկվում է նաև Դուբայից և Աբու Դաբիից թռիչքների վերագործարկման հնարավորությունը։
• Իրանը հերքել է տեղեկությունները, թե պատրաստ է քննարկել հրադադարի հաստատման հարցը հակամարտության շրջանակում։
• Իրանի նախագահը հայտարարել է, որ շնորհակալ է բոլոր այն մարդկանց ու երկրների, որոնք աջակցություն են հայտնում Իրանին ստեղծված իրավիճակում։
• Իրանը հրթիռային հարված է հասցրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին։
Նմանատիպ հոդվածներ
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:• Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցու...
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Իրանի տապալումը կարող է տարածաշրջանը մղել աննախադեպ աղետի․ թյուրքագետ
Իրանի տապալման դեպքում 2003 թվականի Իրաքին, 2011 թվականի Սիրիային, 2023 թվականի Գազային երանի ենք տալու, հայտնել է պատմա...