Իսրայելը կոչնչացնի Իրանի ցանկացած նոր առաջնորդի․ վարչապետ
Իսրայելը կարող է «ոչնչացման անվերապահ թիրախ» համարել Իրանի ցանկացած նոր առաջնորդի։ Այդ մասին X սոցիալական հարթակում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
Նախարարի խոսքով՝ եթե Իրանի իշխանությունները նշանակեն նոր ղեկավար, որը կշարունակի Իսրայելի դեմ գործողությունների ծրագիրը, սպառնա Միացյալ Նահանգներին, տարածաշրջանի երկրներին ու «ազատ աշխարհին», ինչպես նաև ճնշի իրանական հասարակությանը, ապա նա կդառնա Իսրայելի գործողությունների ուղղակի թիրախ։
Կացը նաև նշել է, որ Իսրայելը Միացյալ Նահանգների հետ միասին կշարունակի գործել՝ Իրանի ներկայիս իշխանությունների հնարավորությունները սահմանափակելու և պայմաններ ստեղծելու համար, որպեսզի իշխանությունը Իրանում տեղի ունենա իրանցիների կողմից։
Միաժամանակ, ըստ հրապարակումների, Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որը երկիրը ղեկավարում էր 1989 թվականից, սպանվել է փետրվարի 28-ին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։ The New York Times-ի տվյալներով՝ հնարավոր հաջորդ թեկնածուն նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի նոր առաջնորդի ընտրությամբ զբաղվող Փորձագետների խորհուրդը արդեն ընտրել է նրան այդ պաշտոնում։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...