Ռոմանոս Պետրոսյանը՝ ՀԷՑ-ի պետականացման մասին․ Factor
Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացին: Factor TV-ի հետ հարցազրույցում Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել ընկերության պետականացման գործընթացից:
«Բանակցությունները որպես այդպիսին, կարծես թե ոչ կայացան, ոչ էլ առհասարակ տեղի ունեցան, բայց օրենքով սահմանված ընթացակարգերին համաձայն, լիցենզիայից զրկելուց, լիցենզիան կասեցնելուց երեք ամիս օրացուցային ժամկետ էր սահմանված»,-ասել է նա՝ անդրադառնալով «Տաշիր Կապիտալ»-ի հետ քննարկումների մասին հարցին։
Փետրվարի 21-ը վերջնաժամկետ էր, երբ կառավարությունը պետք է առաջարկ աներ, բանակցեր, և գործարքի արդյունքում ընկերության 100% բաժնետոմսերն անցնեին պետությանը․ «Ես գիտեմ, որ օրենքով սահմանված կարգով, ժամկետների պահպանմամբ, կառավարությունը, ՏԿԵ նախարարությունը, մասնավորապես, ի դեմս կառավարության, պաշտոնական այդ առաջարկն արել է սեփականատերերին, բայց գործարք տեղի չի ունեցել։ Ինչը նշանակում է, որ փետրվարի 21-ից հետո արդեն Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը, որպես հանրային գերակա շահ, պետք է ճանաչի տվյալ մեր ընկերության 100% բաժնետոմսերը և, փոխհատուցման վճարումից հետո պետականացվի 100%-ով։ Գործընթացը թևակոխել է այդ փուլ»։
ՀԷՑ-ի արժեքի և կառավարության առաջարկած գնի վերաբերյալ Պետրոսյանը հրաժարվել է թիվ հնչեցնել՝ ընդգծելով՝ քանի որ դա որոշակի լեգալ գործընթացների, նաև գնագոյացման կառուցվածքի, իրավակարգավորումների, այդ թվում նաև սահմանադրական նորմերի, օրենսդրական նորմերի խիստ պահպանմամբ իրավական գործընթաց է, ու այս պահին կոնֆիդենցիալ է համարվում։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...