Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի․ Սիմոնյան
Ռոբերտ Քոչարյանը թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը ղեկավարել: Ակնհայտ է, որ «Հայաստան» խմբակցությունը չի ղեկավարվում իր կողմից: Այնտեղ Դաշնակցությունն է վերցրել իշխանություն: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հասկանում եմ՝ շատերը մոռացել են, թե Քոչարյանն իր ղեկավարման տարիներին ինչեր է արել, բայց ով-ով, Քոչարյանը թող ղեկավարման մասին չխոսի: Նա այլ բան ունի անհանգստանալու՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ինքը հատելո՞ւ է շեմը Դաշնակցության հետ ու հայտնվելու է խորհրդարանում, թե ամբողջ ընդդիմադիր ռեսուրսը, որ դաշտում կա, այլ կուսակցություններ են վերցնելու»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Ըստ ԱԺ նախագահի ունեցած տվյալների՝ Քոչարյանն այդ խնդիրը միանշանակ ունի:
«Այսօր ակնհայտ է, որ գալիք ընտրություններին այդ 21 տոկոսի առյուծի բաժինը այլևս Քոչարյանին ձայն չի տալու, տալու է այլ ընդդիմադիր կուսակցության։ Դրա համար ասուլիս է տալիս և իրեն առաջարկում է որպես վարչապետի թեկնածու, բայց ինքը խորհրդարան անցնելու խնդիր ունի, թող դրանով զբաղվի»,- ավելացրել է Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...