Իրան ցամաքային զորքեր կուղարկվեն․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանում ամերիկյան ցամաքային զորքերի ներգրավման հնարավորությունը՝ նշելով, որ նման որոշումը կարող է ընդունվել անհրաժեշտության դեպքում։ Այդ մասին նա հայտարարել է The New York Post պարբերականին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ ինքը մտավախություն չունի զորք ուղարկելու հարցում և չի պատրաստվում նախապես բացառել նման սցենարը։ Նրա խոսքով՝ նախորդ ղեկավարները հաճախ հայտարարել են, որ ցամաքային ուժեր չեն օգտագործվի, սակայն ինքը նման ձևակերպում չի կիրառի՝ ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի իրավիճակից։
Նրա պնդմամբ՝ գործողությունները զարգանում են սպասվածից արագ, և արդեն մեկ օրում, իր ներկայացմամբ, ոչնչացվել են Իրանի 49 բարձրաստիճան ղեկավարներ։ Թրամփը նշել է, որ նախնական հաշվարկներով նման արդյունքի հասնելու համար կարող էր պահանջվել առնվազն չորս շաբաթ։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Մենք կանգ չենք առնի. ոչնչացրել ենք իրանական 17 նավ. ԱՄՆ զինված ուժեր
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են Իրանի 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի...