Հայաստանին սպառնացnղ վտանգ չկա. Սրբուհի Գալյան
Եթե այս պահին անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա, ինչո՞ւ շեղվել ներքին օրակարգից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք նորմալ է համարում տարածաշրջանում մարտական գործողությունների պայմաններում իրենց ներկուսակցական քարոզարշավ իրականացնելը:
«Ի՞նչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ՝ Կառավարությունը անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է ՀՀ սահմաներից դուրս»,- նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Անվտանգության խորհրդի հայտարարությունից բացի, Կառավարությունը պաշտոնական ցավակցական խոսք չի հայտնել Իրանին, Գալյանը նշել է, որ ոլորտին չի տիրապետում ու դրա մասնագետը չէ․
«Ես չեմ հանդիսանում Անվտանգության խորհրդի անդամ, չգիտեմ, թե ինչ է քննարկվել: Գիտեմ միայն, որ Անվտանգտության խորհրդի նիստ հրավիրվել է նաև այդ իրադարձություններին նախորդող և հաջորդող օրը, արդյունքում մենք ունեցել ենք այն հայտարարությունը, որն ունեցել ենք»,- ասել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...