Քաղաքականություն

Օտտավայի կոնվենցիան՝ առանց Լեհաստանի․ կվերսկսվեն հակահետևակային ականների արտադրությունը

Ofelya 74 դիտում
Օտտավայի կոնվենցիան՝ առանց Լեհաստանի․ կվերսկսվեն հակահետևակային ականների արտադրությունը

Լեհաստանը կդադարեցնի հակահետևակային ականների կիրառումն արգելող Օտտավայի կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Թոմչիկը, փոխանցում է РИА Новости-ն։


Նրա խոսքով՝ իշխանությունները մտադիր են վերականգնել հակահետևակային ականների արտադրությունը և ստեղծել հեռահար ականադրման համակարգեր։ Ավելի վաղ վարչապետ Դոնալդ Տուսկը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում Լեհաստանը 48 ժամվա ընթացքում կարող է ականապատել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները։


Ավելի վաղ հայտնի էր դարձել,  որ Լեհաստանը Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ ծրագրում է սկսել նման ականների արտադրություն՝ դրանք տեղակայելով արևելյան սահմանին։ Պետական Belma ընկերությունը հայտարարել է, որ «Արևելյան վահան» ծրագրի շրջանակում նախատեսվում է արտադրել միլիոնավոր ականներ՝ 800 կիլոմետր երկարությամբ արևելյան սահմանը պաշտպանելու նպատակով։ Նշվում է նաև, որ ավելցուկային արտադրանքը կարող է մատակարարվել դաշնակիցներին, իսկ Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել գնման հարցում։


Օտտավայի կոնվենցիան, որն արգելում է հակահետևակային ականների կիրառումը, ուժի մեջ է մտել 1999 թվականին և ունի 164 մասնակից պետություն։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Լեհաստանի բնակիչներին բաժանվել են պատերազմական իրավիճակների դեպքում գործողությունների վերաբերյալ բրոշյուրներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250