Նոր մանրամասներ՝ Աջափնյակի կրակոցներին մասնակից անձանց ողջ շրջանակից
Աջափնյակում երկու օր առաջ տեղի ունեցած արյունալի կրակոցների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել։ NEWS.am-ի տեղեկություններով, Աջափնյակի կրակոցների գործով իրավապահները գործող անձանց ողջ շրջանակը հայտնաբերելու համար ոտքի են հանել հանրապետության ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները` նրանց գտնվելու վայրը հայտնաբերելու համար։
Նույն տեղեկություններով, այդ անձանց հետ կապվող նույնիսկ հեռու հարազատների, անծանոթների բնակարաններ են այցելում։ Ի դեպ, որոնվող քաղաքացիների մեջ, մեր տեղեկություններով, կա 2 եղբայր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։
Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, երեքինը՝ ծանր։
Նմանատիպ հոդվածներ
Danone–ի մանկական կաթնախառնուրդները հետ են կանչվում․ թունավոր նյութ է հայտնաբերվել
Սննդամթերթի անվտանգության տեսչական մարմինը կուսումնասիրի «Danone» ընկերության մանկական կաթնախառնուրդները։ Auroranews.am-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավանեսյանը՝ Աջափնյակի կրակոցների հետևանքով հոսպիտալացված քաղաքացիների մասին
Բավականին ծանր է մեր պացիենտների վիճակը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Աջափնյակում տեղի ունեցած կրակոցնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառայություն իրականացնող պարեկը վրաերթի է ենթարկվել․ ՆԳՆ
Վրաերթի է ենթարկվել Կոմիտասի պողոտա-Փափազյան խաչմերուկում ծառայություն իրականացնող պարեկը։ Auroranews.am-ը կապ հաստատեց...
Դոլարն ու ռուբլին կտրուկ թանկացավ․ փոխարժեքը՝ փետրվարի 19-ին
Տարադրամի փոխարժեքներն ըստ rate.am-ի․ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 374,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 379,...