Ալիևի թիկնապահների հարձակման հետևանքով տուժած ցուցարարներ կան․ գործն ուղարկվել է Պետդեպ
Վաշինգտոնում անցկացված բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ենթարկվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության աշխատակիցների հարձակմանը։ Միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիա պողոտայում գտնվող Waldorf Astoria հյուրանոցի մոտ՝ Սպիտակ տնից մի քանի թաղամաս հեռավորության վրա։
27-ամյա Ռահիմ Յագուբլուն, ով աշխատում է որպես Uber-ի վարորդ և որի հայրը կալանավորված է Ադրբեջանում, հայտնել է, որ խաղաղ բողոքի ընթացքում իրեն հարվածել են ծնոտին և փորին։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ ինքը մասնակցում էր քաղաքական բանտարկյալների ազատման պահանջով ակցիային։ Մեկ այլ մասնակից՝ 35-ամյա Ադիլ Ամրահլին, նշել է, որ փախչելու ընթացքում ստացել է ոտքի վնասվածք, իսկ ընդհանուր առմամբ տուժել է առնվազն չորս մարդ։
Իլհամ Ալիևը այդ օրերին Վաշինգտոնում էր՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին, որին ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կոլումբիայի շրջանի ոստիկանության խոսնակ Թոմ Լինչը տեղեկացրել է, որ դեպքի վայրում եղել են հատուկ ստորաբաժանման աշխատակիցներ և ԱՄՆ Գաղտնի ծառայության ներկայացուցիչներ։ Նրա խոսքով՝ գործը փոխանցվել է Պետդեպարտամենտին։ Նա չի հստակեցրել՝ արդյոք ոստիկանությունը միջամտել է և շարունակել են արդյոք ադրբեջանցի անվտանգության աշխատակիցները մնալ ԱՄՆ-ում։
Հավելենք՝ Ռահիմ Յագուբլուն ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Թովուզ Յագուբլուի որդին է։ Վերջինս նախորդ տարի դատապարտվել է ինը տարվա ազատազրկման՝ կեղծարարության և խարդախության մեղադրանքներով։ Amnesty International-ը հայտարարել է, որ դատավճիռը կայացվել է «ցուցադրական դատավարության» արդյունքում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիևի թիկնապահները ծեծել են ադրբեջանցի ցուցարարներին։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ
Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող...
Սահմանվել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ սահմանել է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը և հաստատել երրորդ և յ...
Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին․ մեծ գործ էր․ նրանք ընկերներ են դարձել
Վաշինգտոնում տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապ...
Աջակցություն՝ անհուսալի վարկերի ունեցող անձանց․ ԱՍՀՆ
Դիմումների ընդունումը շարունակվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում։ ՀՀ աշխատանքի և սոցիա...